ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

 

Երևանի ոսկե մեդալակիր պետական հումանիտար քոլեջը հիմնադրվել է 19-րդ դարի վերջին քառորդում: Ուսումնական հաստատությունը 128 տարեկան է:

Քոլեջում գործում են հետևյալ մասնագիտությունները.

•          թարգմանություն և համակարգչային գործավարություն (անգլերեն)

•           թարգմանություն, փաստաթղթային կառավարում և համակարգիչ (անգլերեն, գերմաներեն)

•          թարգմանություն, մաքսային գործ և համակարգիչ (անգլերեն, ֆրանսերեն)

•           թարգմանություն, սպասարկման կառավարում (հյուրանոցներում և զբոսաշրջության համալիրներում) և համակարգիչ (անգլերեն, ֆրանսերեն)

•          հայոց և օտար լեզուների  դասավանդում

•          նախադպրոցական կրթություն (անգլերեն կամ ռուսերեն)

•          կերպարվեստ, համակարգչային դիզայն և մոդելավորում

Քոլեջի մշակած մի շարք ուսումնական պլաններ և բազմաթիվ առարկաների ծրագրեր ներդրվել են հանրապետության այլևայլ քոլեջներում:

Քոլեջն այս տարիների ընթացքում ստեղծել է հզոր գրադարանային ֆոնդ. Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի տարբեր հրատարակչություններից գնել ենք ուսուցման ժամանակակից մեթոդներով կազմված բազմաթիվ դասագրքեր:

Քոլեջն ունի շուրջ 80 դասախոս և 650 ուսանող, որոնց տրամադրության տակ են լեզվաբանական կաբինետներ, 2 լինգաֆոնային կաբինետ, 2 համակարգչային սրահ, 2 տեսակաբինետ` հարուստ ուսումնամեթոդական նյութերով, կերպարվեստի և գորգագործության արվեստանոցներ, մանկավարժական դիսպուտակումբ, էլեկտրոնային գրադարան, գրադարան, որն ունի 31.200 կտոր գիրք: Քոլեջում գործում են նաև լեզվական-թատերական խմբակներ, երկու երգչախումբ , տիկնիկային թատրոն և հեռուստակենտրոն:

ՀՀ ԿԳ Նախարարության Երևանի ոսկե մեդալակիր հումանիտար քոլեջը համագործակցում է հետևյալ կազմակերպությունների հետ` ILO (Աշխատանքի համաշխարհային ասոցիացիա), “Ալյանս Ֆրանսես՚”, SORES–ի բաց հասարակության “Քայլ առ քայլ՚” բարեգործական հիմնադրամ, IREX, DEEP, GTZ, VET Armenia  TACIS, Community Service and Service Learning, Tempus, Dorkas, Byron Language services LTD, Oxford Colleges International Examination syudikate, մեծահասակների կրթությունը և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում և այլն:        

Քոլեջն իրականացնում է կարճաժամկետ դասընթացներ նաև մեծահասակների համար`

  • Գորագործություն, կարպետագործություն և գոբելենագործություն
  • Նկարչություն մետաքսի վրա
  • Հագուստի մոդելավորում
  • Համակարգչային դիզայն, օպերատորություն
  • Դպրոցների և քոլեջների հայոց, ռուսաց և օտար լեզուների դասախոսների որակավորման բարձրացում և վերապատրաստում
  • Դասավանդման ինտերակտիվ մեթոդների ուսուցում
  • Քոլեջների մանկավարժական կրթություն չունեցող դասախոսների վերապատրաստում մասնագիտական մանկավարժության բնագավառում
  • Մանկավարժական տեխնոլոգիաների ներդրում
  • Տարիքից անկախ` լեզուների խորացած ուսուցում
  • Թաղամասի դպրոցականների օժանադակութուն տարբեր առարիկաների գծով

Քոլեջն ունի նաև հեռակա ուսուցում հետևյալ մասնագիտություններով.

<!--[if !supportLists]-->·        թարգմանություն, մաքսային գործ և համակարգիչ (անգլերեն, ֆրանսերեն)<!--[endif]-->

  • թարգմանություն, սպասարկման կառավարում (հյուրանոցներում և զբոսաշրջության համալիրներում) և համակարգիչ (անգլերեն, ֆրանսերեն)
  • Անգլերեն լեզվի դասավանդում
  • Ռուսաց լեզվի դասավանդում
  • Նախադպրոցական կրթություն և օտար լեզու (անգլերեն կամ ռուսերեն):

Գործում է նաև նախապատրաստական դասընթաց:

Քոլեջում հանրապետության մյուս քոլեջների դասախոսների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ հայերեն, անգլերեն, ռուսաց լեզուների, հայոց լեզու և խոսքի մշակույթ առարկայի վերբերյալ ինտերակտիվ դասավանդման մեթոդներով: Դասընթացներն անցկացրել են այն դասախոսները, որոնք իրենք են անցել  վերապատրաստման դասընթացներ հանրապետությունում և հանրապետությունից դուրս:

Քոլեջը համակարգի դասախոսների և ուսանողների համար պարբերաբար կազմակերպում է գիտական և գիտապրակտիկ կոնֆերանսներ: Լավագույն նյութերի սեղմագրերը տպագրվում են: Նախապատրաստվում է 3-րդ կոնֆերանսը:




Rambler's Top100


Рейтинг Сайтов YandeG
Связь с нами: Адрес: ул. Аргутяна 1, Ереван, тел: (+374)10 239991; (+374)10 239994; (+374)10 203752; факс: (+374)10 204122; эл. почта: yschs@mail.ru

Метки: колледж, гуманитарный, гуманитарные науки, образование, специализированное образование, туризм, музыка, дизайн, студент, таможенное дело, делопроизводство, таможня, переводы, гостиничное дело, Армения, обучение в Армении, обучение в Ереване, Ереван, активности, кукольный театр, тур, туры, Республика Армения

Проект и авторское право © Cold^fire 2008-2024



Yahoo bot last visit powered by MyPagerank.Net Msn bot last visit powered by MyPagerank.Net