Ակադեմիկոս Է . Աթայանի անվան հայերենագիտության, խոսքի մշակույթի և ընդհանուր լեզվաբանության ամբիոն
Ամբիոնը ԵՊՀՔ-ի առաջինը ձևավորված ամբիոններից մեկն է: Այն ստեղծվել է 1991թվականին` որպես հայոց լեզվի ամբիոն: Ավելի ուշ` 2002թ.,  ամբիոնը  վերանվանվել է  ակադեմիկոս Էդ. Աթայանի անվան հայերենագիտության, խոսքի մշակույթի և ընդհանուր լեզվաբանության ամբիոն: Իր գոյության ընթացքում ամբիոնը իրականացրել է բազմաբնույթ աշխատանքներ: Մշակվել են ուսումնական պլանով նախատեսված հայերենագիտական բոլոր առարկաների առարկայական ծրագրերը և առարկայական նկարագրերը բոլոր մասնագիտությունների  համար: Քանի որ ԵՊՀՔ-ն արդեն երկար տարիներ է, ինչ անցել է դասավանդման և գնահատման մոդուլային համակարգին, ամբիոնի կողմից մշակվել են մոդուլային առաջադրանքներ բոլոր կուրսերի և խմբերի համար, որը գնահատման միօրինականացման հնարավորություն է տալիս: Ամբիոնի ուժերով մշակվել է ՚Հայոց լեզու և խոսքի մշակույթՙ առարկայի ուսումնամեթոդական ծրագիր “ARLIAN” կազմակերպության հանձնարարությամբ:
    Հայերենագիտության ամբիոնը քոլեջի մնացած ամբիոնների հետ սերտ կապի մեջ է աշխատանքային բոլոր ոլորտներում:
    Հայերենագիտության ամբիոնի բոլոր դասախոսները պարբերաբար անցնում են վերապատրաստման դասընթացներ ոչ միայն մասնագիտական, այլև մեթոդամանկավարժական ոլորտներում: Վերապատրաստվածները ևս կազմակերպում են դասընթացներ երիտասարդ մասնագետների համար:                   
    Քոլեջում պարբերաբար կազմակերպվող ՄԿՈՒ հանրապետական գիտաժողովներում (թե՛ դասախոսական, թե՛ ուսանողական), իրենց գործուն մասնակցությունն ունեն հայերենագիտության ամբիոնի դասախոսները թե՛ որպես զեկուցողներ, թե՛ որպես ուսանողական զեկուցումների ղեկավարներ:
    Հատկապես չեն վրիպում հոբելյանական արարողությունները: Իրենց յուրօրինակությամբ և գեղարվեստական բարձր ճաշակով` կարելի է առանձնացնել Ավ. Իսահակյանին, Վ. Տերյանին, Մ. Մեծարենցին, Հ. Սահյանին և գրական աշխարհի այլ մեծությունների նվիրված հոբելյանական գրական-գեղարվեստական հանդիսությունները, որոնք լուսաբանվում են ՚Կրթությունՙ թերթում և մի շարք հեռուստաընկերությունների կողմից: Տարբեր գրողներին նվիրված պարբերաբար բացվող ցուցասրահները ուսանողներին մոտեցնում են հայ գարկանության դասականներին, իսկ այս կարգի աշխատանքներում առավել ցայտուն է դրսևորվում միջամբիոնային համագործակցությունը (ձևավորում, նկարազարդումներ, թարգմանաբար ներկայացված աշխատանքներ, համակարգչային դիզայն և POWER POINT-ով արված լուսապատկերներ ու ներկայացումներ, ստեղծագործությունների հիման վրա կատարված գունանկարներ և այլն, և այլն, որոնք արվում են քոլեջի Համակարգչային սեկցիայի և Արվեստի ամբիոնի օժանդակությամբ):
    Մասնագիտական հարուստ ձայնադարանի և տեսադարանի, ինչպես նաև բազմաթիվ և բազմոլորտ դիդակտիկ նյութերի ստեղծումը ևս վերագրվում է ամբիոնի վերջին տարիների ձեռքբերումներին: Բացի դրանից, ամբիոնի աշխատակիցների սրտացավությամբ և տնօրինության մեծ աջակցությամբ ամեն տարի համալրվում է ԵՊՀՔ-ի գրադարանը նորանոր մասնագիտական գրքերով ու հանդեսներով:
    Ամբիոնի յուրաքանչյուր աշխատակից ունի իր պորտֆոլյոն, գրաֆիկով նախատեսված դասալսումներն ու դրանց անաչառ ու արդյունավետ քննարկումների գրանցումները: Խորհրդատվություններն ու մենթորական աշխատանքը վաղուց արդեն դարձել են ամբիոնի ամենօրյա աշխատանքային գործունեության բաղկացուցիչը:   



Rambler's Top100


Рейтинг Сайтов YandeG
Связь с нами: Адрес: ул. Аргутяна 1, Ереван, тел: (+374)10 239991; (+374)10 239994; (+374)10 203752; факс: (+374)10 204122; эл. почта: yschs@mail.ru

Метки: колледж, гуманитарный, гуманитарные науки, образование, специализированное образование, туризм, музыка, дизайн, студент, таможенное дело, делопроизводство, таможня, переводы, гостиничное дело, Армения, обучение в Армении, обучение в Ереване, Ереван, активности, кукольный театр, тур, туры, Республика Армения

Проект и авторское право © Cold^fire 2008-2024



Yahoo bot last visit powered by MyPagerank.Net Msn bot last visit powered by MyPagerank.Net