Արվեստի ամբիոն

 

         Արվեստի ամբիոնի մեջ են մտնում Երաժշտական և Կերպարվեստի բաժինները:

Կերպարվեստի (Զարդային կիրառական արվեստ և ազգային արհեստներ) ամբիոնը սկզբում մանկավարժական և հասարակագիտական ամբիոնների մի մասն էր: 2002 թվականից այն դարձավ առանձին ամբիոն: Ամբիոնում աշխատել և աշխատում են արհեստավարժ նկարիչներ, որոնք նաև տարբեր ստեղծագործական միությունների անդամներ են: Ամբիոնում ուսումնասիրվում են մասնագիտական առարկաներ: Ուսանողների կողմից մեծ համբավ  են վայելում դիզայն, հագուստի մոդելավորում և բատիկա մասնագիտությունները: Ժողովրդական արհեստներ հատվածում գործնականորեն ուսումնասիրվում են գորգագործություն, կարպետագործություն, գոբելեն և մանրանկարչություն մասնագիտությունները:  

            Ամբիոնն իր ուսանողների հետ մասնակցել է մի շարք հանրապետական ցուցահանդեսների: «Գարուն 2005» նորաձևության մրցույթ-փառատոնում գրավել է առաջին պատվավոր տեղը: Ուսանողներն իրենց աշխատանքներով մասնակցում են քոլեջում կատարվող բոլոր միջոցառումներին, ցուցահանդեսներին:

            Ամբիոնի դասախոսները պարբերաբար մասնակցում են սեմինարների, որոնք կազմակերպվում են ինչպես քոլեջի ներսում, այնպես էլ քոլեջից դուրս, որտեղ բարձրացնում են իրենց մասնագիտական և որակական հատկանիշները: Դասախոսների կողմից ժամանակի թելադրանքով վերամշակվում են որոշ առարկայական ծրագրեր: Քոլեջի պրակտիկայի ծրագրի շրջանակներում կերպարվեստի ամբիոնը համագործակցում է մի շարք հասարակական կազմակերպությունների, թանգարանների, արտադրական կազմակերպությունների հետ, օրինակ` «Հայ կարպետ» հայ-ամերիկյան գորգագործական ընկերություն, Ս.Փարաջանովի տուն-թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, «Վալմար» ցուցասրահ, «Ջուլիանա» կահույքի արտադրամաս և այլն, որտեղ հետագայում քոլեջի շրջանավարտները տեղավորվում են աշխատանքի:

            Քոլեջի “Երաժշտական կրթություն” բաժինը ստեղծվել է 1975 թվականին: Բաժնի հիմնական մասնագիտական առարկաներն են ձայնադրում, դաշնամուր, խմբավարություն, սոլֆեջիո, հարմոնիա, երգչախմբային դասարան, երաժշտական գրականություն, նվագակցություն և այլն: Բաժինն ակտիվ մասնակցություն է ունեցել ոչ միայն քոլեջական միջոցառումներին, այլև “Երիտասարդ դաշնակահար-կատարողներ”-ի ազգային մրցույթին, Ա.Բաբաջանյանի անվան դաշնակահարների մրցույթին: 2000թ. ստեղծվեց քոլեջի “Աստղիկ” երգչախումբը, որը դարձավ “Ուսանողական գարուն 2000” և Երգչախմբային ընկերության 45ամյակին նվիրված փառատոների դափնեկիր:

            Երաժշտական ամբիոնի դասախոսների և ուսանողների ուժերով տարբեր բեմահարթակներում անց են կացվել միջոցառում – հոբելյաններ` նվիրված բաժնի ստեղծման 25ամյակին, քոլեջի ստեղծման 115, 120, 123, 125ամյակներին: “Աստղիկ” երգչախումբը մասնակցել է նաև EXPO “Կրթություն և կարիերա” 2004, 2005, 2006 ցուցահանդեսների բացման արարողությանը, “Մեծահասակների կրթության շաբաթ” ցուցահանդեսներին և արժանացել բարձր պարգևների:

            Բաժնին կից գործում է նաև “Աստղիկ” դպրոց – ստուդիա` երեխաների և մեծահասակների համար:

2008 թվականից քոլեջի կերպարվեստի և երաժշտական ամբիոնները միավորվեցին` ստեղծելով Արվեստի ամբիոն:

            Արվեստի ամբիոնի շրջանավարտները ուսումը շարունակում են Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի բաժնում:

            Արվեստի ամբիոնն ունի նոր հեռանկարային ծրագրեր` քոլեջի ներսում ցուցասրահի, խեցեգործական, հաստոցային գրաֆիկայի արվեստանոցների ստեղծում, ջազային երգչախմբի հիմնադրում և այլն: Ամբիոնում աշխատանք է տարվում կրեդիտային համակարգով ուսուցման անցնելու ուղղությամբ:

            Արվեստի ամբիոնի կողմից դասավանդվող գիտակարգերն են.

 

  1. Գծանկար
  2. Գունանկար
  3. Կարպետագործություն և գորգագործություն
  4. Գոբելեն
  5. Նյութագիտության հիմունքներ
  6. Դիզայն
  7. Մանրանկարչություն
  8. Գծագրություն
  9. Համակարգչային գրաֆիկա
  10. Կոմպոզիցիա
  11. Հագուստի մոդելավորում
  12. Բատիկա
  13. Բրուտագործություն
  14. Հայ և համաշխարհային մշակույթ
  15. Արվեստի պատմություն
  16. Մշակութաբանության հիմունքներ
  17. Հայկական մշակույթ, սովորույթներ, բարքեր
  18. Երաժշտական տարրերի տեսություն
  19. Սոլֆեջիո
  20. Հայ և համաշխարհային երաժշտական գրականություն
  21. Ձայնադրում
  22. Խմբավարություն և պարտիտուրայի ընթերցում
  23. Աշխատանք երգչախմբի հետ
  24. Հիմնական նվագարան և կատարողական արվեստ
  25. Ընդհանուր դաշնամուր
  26. Նվագակցություն
  27. Ռիթմիկա և պարարվեստի հիմունքներ
  28. Հարմոնիա
  29. Ժողովրդական ստեղծագործություններ
  30. Հարմարադասում
  31. Երաժշտական ստեղծագործությունների վերլուծություն և պոլիֆոնիա



Rambler's Top100


Рейтинг Сайтов YandeG
Связь с нами: Адрес: ул. Аргутяна 1, Ереван, тел: (+374)10 239991; (+374)10 239994; (+374)10 203752; факс: (+374)10 204122; эл. почта: yschs@mail.ru

Метки: колледж, гуманитарный, гуманитарные науки, образование, специализированное образование, туризм, музыка, дизайн, студент, таможенное дело, делопроизводство, таможня, переводы, гостиничное дело, Армения, обучение в Армении, обучение в Ереване, Ереван, активности, кукольный театр, тур, туры, Республика Армения

Проект и авторское право © Cold^fire 2008-2024



Yahoo bot last visit powered by MyPagerank.Net Msn bot last visit powered by MyPagerank.Net