Անգլերեն լեզվի և մշակույթի ամբիոն


 Անգլերեն լեզվի ամբիոնը քոլեջի ամենամեծ ամբիոնն է: Ստեղծման օրից ամբիոնում տարվում են տարատեսակ մեթոդական աշխատանքներ, կազմակերպվում են որակավորման բարձրացման սեմինարներ վերապատրաստում ստացած դասավանդողների կողմից, ուսումնական ծրագրերը պարբերաբար  փոփոխվում են` համապատասխանեցվելով արդի պահանջներին:

Երեք տարի առաջ ներմուծված տարբերակված ուսուցումը հաջողությունների է հասել և հանգեցրել է սպասված արդյունքների. այն զգալիորեն նպաստել է  հետ մնացող ուսանողների առաջադիմությանը, իսկ լրացուցիչ պարապմունքների անցկացումը որակապես բարձրացրել է ուսանողների լեզվի իմացությունը:

Ամբիոնը մշտապես կապի մեջ է օտարերկրացիների հետ` պարբերաբար հրավիրելով  նրանց մասնակցելու անգլիական ակումբի նիստերին և անցկացնելու  այդ նիստերը ուսանողների հետ: Այդ հանդիպումները ջերմորեն ողջունվում են թե՛ ուսանողների, թե՛ օտարերկրյա հյուրերի կողմից. վերջիններիս շատ է ոգևորում այն փաստը, որ ուսանողները  մեծ շահագրգռվածություն են ցուցաբերում  այդ միջոցառման նկատմամբ, և լսարանը միշտ լեփ - լեցուն է լինում:

Բացի արտաամբիոնական կապերից, անգլերենի ամբիոնը համագործակցում է քոլեջի մյուս ամբիոնների հետ` կազմակերպելով անգլերեն լեզվի դասընթացներ  դասախոսների համար:

Անգլերենի ամբիոնի ձեռքբերումներից է  նաև անգլիական թատերախմբի  ստեղծումը և գործունեությունը, որը յուրաքանչյուր կիսամյակ աչքի է ընկնում  փոքր, բայց նոր բեմադրությամբ` այս կերպ քաջալերելով  ուսանողներին էլ ավելի խորացնել իրենց անգլերենի գիտելիքները, ծանոթացնելով ժամանակակից գրողների և դասականների գործերին: Քոլեջի թատրոնը պատիվ է ունեցել իր բեմականացումներից մի քանիսով ելույթ ունենալ AELTA –ի կենտրոնում:

Անգլերենի ամբիոնը յուրաքանչյուր տարի համալրում է իր գրադարանը  անգլալեզու գեղարվեստական գրականությամբ, ուսումնական ձեռնարկներով, տեսա-լսողական նյութերով:   

 

Անգլերեն լեզու և խոսքի մշակույթի ամբիոնի կողմից դասավանդվող գիտակարգերն են.

 

  1. Անգլերեն լեզու (ընթերցանություն)
  2. Անգլերեն լեզու (գրավոր խոսք)
  3. Անգլերեն լեզու (բանավոր խոսք)
  4. Երկրորդ օտար լեզու (անգլերեն)
  5. Անգլերեն լեզվի տեսություն
  6. Երկրագիտություն
  7. Թարգմանության տեսություն
  8. Անգլերեն լեզվի դասավանդման մեթոդիկա
  9. Համեմատական տիպաբանություն
  10. Գործնական թարգմանություն անգլերենով
  11. Անգլերեն լեզվի մեթոդիկա
  12. Անգլիական մանկական գրականություն

 



Rambler's Top100


Рейтинг Сайтов YandeG
Связь с нами: Адрес: ул. Аргутяна 1, Ереван, тел: (+374)10 239991; (+374)10 239994; (+374)10 203752; факс: (+374)10 204122; эл. почта: yschs@mail.ru

Метки: колледж, гуманитарный, гуманитарные науки, образование, специализированное образование, туризм, музыка, дизайн, студент, таможенное дело, делопроизводство, таможня, переводы, гостиничное дело, Армения, обучение в Армении, обучение в Ереване, Ереван, активности, кукольный театр, тур, туры, Республика Армения

Проект и авторское право © Cold^fire 2008-2024



Yahoo bot last visit powered by MyPagerank.Net Msn bot last visit powered by MyPagerank.Net