Մանկավարժություն, հոգեբանություն և մասնավոր մեթոդիկաներ”ամբիոնի վարիչ

 

              Լուիզա Խորենի Միլիտոսյանը  1957 -1967թ.թ. սովորել և ավարտել է Երևանի թիվ 132  միջնակարգ դպրոցը: 1971թ.ավարտել է Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի “Ռուսաց լեզու և գրականություն” ֆակուլտետը, 1984թ. պաշտպանել է թեկնածուական թեզ:

1992 թվականից առ այսօր Երևանի պետական հումանիտար քոլեջի “Մանկավարժություն, հոգեբանություն և մասնավոր մեթոդիկաներ” ամբիոնի վարիչն է:

             Անցել է վերապատրաստման դասընթացներ` “Քննադատական մտածողության զարգացումը կարդալու և գրելու միջոցով՚”, ԱՄՆ-ում`  “Քաղաքացիական մասնակցության և ժողովրդավարության դասընթացներ” /Close up Foundation/: 2000 -2004 ՀՀ Կրթության և Գիտության Նախարարի հրամանով եղել է Վալդորֆյան փորձարարական դպրոցի գիտական ղեկավար:  2003 - 2005 մասնակցել է ՙGTZ՚  “Միջտարածաշրջանային համագործակցություն մասնագիտական կրթության ոլորտում” ծրագրին և իրականացրել է դասախոսների վերապատրաստում:  2003-2004թթ. համագործակցել է Երևանի Պետական Համալսարանի  “Որակավորման բարձրացման և վերապատրաստման” բաժնի հետ` իբրև վերապատրաստող: 2003-2005 թթ. միջազգային “Քայլ առ Քայլ” ասոցիացիայի  շրջանակում  հետազոտություն է իրականացրել ծնողական կրթության բնագավառում: 2004-2006թթ. մասնակցել է IREX–ի միջին և ավագ դպրոցի  վերապատրաստման ծրագրերին: 2005-2006 թթ. մասնակցել է  TACIS VET Armenia “ՙԱջակցություն ՄԿՈՒ համակարգի բարելավմանը” ծրագրին և դրա շրջանակներում  DACUM և  ՄԿՈՒ բնագավառում  “Դասավանդման և գնահատման մեթոդները” սեմինարներին:  2005-ից   համագործակցում է նույն ծրագրին ուսումնական  մոդուլներ գրելու և  վերապատրաստումներ իրականացնելու բնագավառում: 2006թ. նոյեմբերից մասնակցում է  ՀՀ կրթության և Գիտության նախարարության “Կրթության որակ և համապատասխանություն”  վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող “ՙՌուսաց  լեզվի” ուսումնական փաստաթղթերի նախագծերի փաթեթի մշակման աշխատանքներին: “ՙՕժանդակել նախնական և միջին մասնագիտական  կրթության  բարեփոխումներին” UNDP ծրագրի  գիտամեթոդական ձեռնարկի մշակման խմբի ղեկավար է “Մանկավարժություն նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասավանդողների համար”: International Reading Association – ի անդամ է:

   Մասնակցել է   14 միջազգային  և 15 հանրապետական  կոնֆերանսների   իբրև զեկուցող, ունի  42 տպագրված հրապարակումներ: 2005 թվականին  ՀՀ Ազգային  Ժողովի նախագահից  ստացել է “Շնորհակալագիր”, 2007 թ. արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության “Ոսկե հուշամեդալի՚”:

 



Rambler's Top100


Рейтинг Сайтов YandeG
Связь с нами: Адрес: ул. Аргутяна 1, Ереван, тел: (+374)10 239991; (+374)10 239994; (+374)10 203752; факс: (+374)10 204122; эл. почта: yschs@mail.ru

Метки: колледж, гуманитарный, гуманитарные науки, образование, специализированное образование, туризм, музыка, дизайн, студент, таможенное дело, делопроизводство, таможня, переводы, гостиничное дело, Армения, обучение в Армении, обучение в Ереване, Ереван, активности, кукольный театр, тур, туры, Республика Армения

Проект и авторское право © Cold^fire 2008-2024



Yahoo bot last visit powered by MyPagerank.Net Msn bot last visit powered by MyPagerank.Net