Համակարգչային գործ, գործավարություն և արխիվային գործ ամբիոն

Համակարգչային գործ, գործավարություն և արխիվային գործ՚ ամբիոնն ի շարս այլ ամբիոնների եղել է քոլեջի կարևորագույն և ծանրակշիռ բաժիններից մեկը: Այն հիմնադրվել է դեռևս 1991թ.-ին: Նրա առաջին ղեկավարն է եղել տեխնիկական գիտությունների թեկնածու Զավեն Թորգոմի Ստեփանյանը, իսկ 2001թ.-ից այն կրում է վաստակաշատ դասախոս Յուրի Լալայանի անունը: Իր ստեղծման օրից ամբիոնն աչքի է ընկել իր բեղուն գործունեությամբ. տարիների ընթացքում մասնագետ դասախոսների կողմից մշակվել և ուսումնական գործընթացի մեջ են ներդրվել ժամանակակից պահանջներին համապատասխան ուսումնական ծրագրեր, այսօր էլ պարբերաբար վերանայվում և թարմացվում են քննական հարցաշարերն ու հարցատոմսերը, ժամանակակից տեսքի են բերվում գործնական առաջադրանքները: Ամբիոնի աշխատակիցների կողմից և քոլեջի ղեկավարության ամնիջական աջակցությամբ տպագրվել են երկու “Գործավարության հիմունքներ՚” (2003թ.) և “Համակարգչի օպերատորի ձեռնարկ՚” (2003թ.) դասագրքերը, որոնք մեր և շատ հաստատությունների ուսանողների մասնագիտական գրադարանի անբաժան մասն են կազմում: Ամբիոնի դասախոսները մշտապես աչքի են ընկել մասնագիտական և մանկավարժական հմտություններով: ՙԱրխիվային գործ՚ առարկան դասավանդող Մարինե Մարտիրոսյանը հեղինակ է մի շարք գիտական հոդվածների: Նրա գլխավորությամբ Հայաստանի ազգային արխիվում մշտապես բարձր մակարդակով կազմակերպվում և հանրության ուշադրությանն են ներկայացվում բազմաթիվ արխիվային ցուցադրություններ: Գործավարության դասախոս Մասիս Լալայանը ոչ միայն վերոնշյալ տպագրված գրքերից մեկի հեղինակն է, այլ նաև ԱԺ-ում հանդես է եկել “Կառավարման փաստաթղթային ապահովման մասին” օրենքի նախագծով: Նրա և մյուս դասախոսների կողմից ղեկավարվում են կուրսային և դիպլոմային աշխատանքներ, որոնք աչքի են ընկնում ուսումնասիրվող թեմայի արդիականությամբ և մասնագիտական նյութի խորը վերլուծությամբ: Այսօր ամբիոնին պատկանող ժամանակակից Pentium 4 համակարգիչներով հագեցած երկու լաբորատորիաներ ուսանողների տրամադրության տակ են օրնիբուն` և՛ դասապրոցեսի, և՛ արտալսարանային աշխատանքների ժամանակ: Ամբիոնի իրականացրած աշխատանքներից է նաև “Power Point՚” և “Ներկայացման հմտություններ՚” ծրագրերի ուսուցման կազմակերպումը քոլեջի դասախոսների և այլ աշխատակիցների համար: Այսօր էլ քոլեջի և “ՀՀ Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության համագործակցության շրջանակներում շուրջ 30 գործազուրկների հետ քոլեջում անց են կացվում “ՙԳործավարություն” և “Համակարգչային գործ” առարկաների դասընթացները: Բոլորովին վերջերս ամբիոնը բաժանվել է երկու առարկայական հանձնաժողովների` նպատակ ունենալով զարգացման հստակ և աներեր ուղու վրա դնել ամբիոնի գործունեությունը: “Համակարգչային գործ, գործավարություն և արխիվային գործ” ամբիոնի կողմից դասավանդվող գիտակարգերն են. 1. Գործավարության հիմունքներ 2. Համակարգչային օպերատորության հիմունքներ 3. Համակարգչային գործ 4. Համակարգչային գործավարություն 5. Գործավարության մասնագիտության ներածություն 6. Գործավարության պրակտիկա 7. Արխիվային գործ 8. Կադրային գործավարություն 9. Կոնֆեդենցիալ գործավարություն 10. Արխիվային մասնագիտության ներածություն 11. Փաստաթղթերի պահպանման տեխնոլոգիա 12. Գերատեսչական արխիվավարություն 13. Մարկետինգը և մենեջմենթը արխիվային գործում 14. Աղբյուրագիտություն 15. Ոչ թղթային հիմքով փաստաթղթերի արխիվավարություն 16. Համակարգչային խաղեր 17. Մաթեմատիկա 18. Համակարգչային գրաֆիկա


Rambler's Top100


Рейтинг Сайтов YandeG
Связь с нами: Адрес: ул. Аргутяна 1, Ереван, тел: (+374)10 239991; (+374)10 239994; (+374)10 203752; факс: (+374)10 204122; эл. почта: yschs@mail.ru

Метки: колледж, гуманитарный, гуманитарные науки, образование, специализированное образование, туризм, музыка, дизайн, студент, таможенное дело, делопроизводство, таможня, переводы, гостиничное дело, Армения, обучение в Армении, обучение в Ереване, Ереван, активности, кукольный театр, тур, туры, Республика Армения

Проект и авторское право © Cold^fire 2008-2024



Yahoo bot last visit powered by MyPagerank.Net Msn bot last visit powered by MyPagerank.Net