Ռուսաց լեզվի և խոսքի մշակույթի ամբիոն

Ռուսաց լեզվի ամբիոնը հիմնադրվել է 1991 թվականին: Դասավանդումը կրում է իննովացիոն ուղղվածություն, որի հիմքում են ինտերակտիվ մեթոդները: Դասավանդման նպատակն է զարգացնել կոմմունիկատիվ կարողությունները, խթանել քննադատական մտածելակերպը, ստեղծել տեխնիկական համակարգ, որը կապահովի ինչպես առօրյա կենցաղային խոսելաոճը, այնպես էլ գիտական և մասնագիտական նյութերի ընկալումը և կիրառումը: Ծավալուն աշխատանք է տարվում թարգմանչական կարողությունները զարգացնելու գործում: Դասավանդվում է նաև ռուս գրականություն, որի շնորհիվ ուսանողները շփվում են մեծ վարպետների ստեղծագործությունների հետ:
Ռուսաց լեզվի ամբիոնը մեծ ուշադրություն է դարձնում ուսանողների սոցիամշակութային, հայրենասիրական, գեղագիտական դաստիրակությանը: Այդ նպատակով կազմակերպվում են թանգարանների, ցուցահանդեսների, թատրոնների հաճախումներ, որտեղ երիտասարդները ծանոթանում են ռուս և հայ մշակույթի գոհարներին:
Ամբիոնը սերտ կապեր է հաստատել  Ռուսաստանի դեսպանատան հետ: Մասնակցել է Ռուսական արտասահմանյան կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառումներին: 2007 թ. “Ռուսաց լեզվի տարին աշխարհում” խորագրով մրցույթում քոլեջի ուսանողներն ստացել են 3 մրցանակ և 2 դիպլոմ, 2008 թ. “Ընտանիքի տարին” խորագրով մրցույթում` պատվոգրեր: Ռուսաց լեզվի ամբիոնը կազմակերպում է տարբեր միջոցառումներ` կլոր սեղան, բանավեճեր, թոք-շոուներ, ռուս մեծ գրողների` Ա.Պուշկինի, Վ.Վիսոցկու, Մ.Ցվետայեվայի ստեղծագործություններին նվիրված գրական երեկոներ: Ամբիոնը կազմակերպել է միջքոլեջային ռուսաց լեզվի օլիմպիադաներ:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում երիտասարդների էթիկական դաստիրակմանը: Այդ նպատակով կազմակերպվում են լասարանային միջոցառումներ` “Տանը ինչպես կարող եմ, դրսում` ինչպես հարկն է”, “Մոդան և ժամանակակից երիտասարդությունը”:
Մասնագիտական կարողություններ և ունակություններ ձևավորելու նպատակով տուրիզմի բաժնում կազմակերպվում են դաս-էքսկուրսիաներ:
Ամբիոնը ակտիվ մասնակցություն է ցուցաբերում միջամբիոնային տարբեր միջոցառումներին` “Թարգմանչաց տոն”, “Լեզուների միջազգային օր”:
Ամբիոնի վերջնական խնդիրն է դաստիարակել ներդաշնակ, գրագետ, լեզվին տիրապետող, մրցունակ մասնագետ:
Ամբիոնը ցանկացողների համար կազմակերպում է նաև վճարովի դասընթացներ ազգաբնակչության շրջանում:
“Ռուսաց լեզվի և խոսքի մշակույթի” ամբիոնի կողմից դասավանդվող գիտակարգերն են.
1.    Ռուսաց լեզու
2.    Ռուսաց լեզու և խոսքի մշակույթ
3.    Ռուսաց լեզու (ընթերցանություն)
4.    Ռուսաց լեզու (գրավոր խոսք)
5.    Ռուսաց լեզու (բանավոր խոսք)
6.    Ռուսաց լեզվի տեսություն
7.    Երկրագիտություն
8.    Թարգմանության տեսություն
9.    Ռուսաց լեզվի դասավանդման մեթոդիկա
10.    Համեմատական տիպաբանություն
11.    Գործնական թարգմանություն ռուսաց լեզվով
12.    Ռուսաց լեզվի դասավանդման մեթոդիկա
13.    Ռուս. Մանկական գրականություն



Rambler's Top100


Рейтинг Сайтов YandeG
Связь с нами: Адрес: ул. Аргутяна 1, Ереван, тел: (+374)10 239991; (+374)10 239994; (+374)10 203752; факс: (+374)10 204122; эл. почта: yschs@mail.ru

Метки: колледж, гуманитарный, гуманитарные науки, образование, специализированное образование, туризм, музыка, дизайн, студент, таможенное дело, делопроизводство, таможня, переводы, гостиничное дело, Армения, обучение в Армении, обучение в Ереване, Ереван, активности, кукольный театр, тур, туры, Республика Армения

Проект и авторское право © Cold^fire 2008-2024



Yahoo bot last visit powered by MyPagerank.Net Msn bot last visit powered by MyPagerank.Net