Համակարգչային գործավարություն առարկայական հանձնաժողովի նախագահ

Անահիտ Շավարշի Դանիելյանը 1979-1984 թթ. սովորել և ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի “Կիբեռնետիկա” ֆակուլտետի “Արդյունաբերական էլեկտրոնիկա” բաժինը և ստացել արդյունաբերական էլեկտրոնիկայի ինժեների որակավորում: Անցել է հետևյալ վերապատրաստման դասընթացը. PADCO/USAID կազմակերպության կողմից կազմակերպած ՙCorelDraw՚ համակարգչային դասընթաց Աշխատանքային գործունեության ընթացքում կատարել է մեթոդական մշակումներ, կազմել է ինքնուրույն և գործնական աշխատանքների փաթեթ, առաջադրանքների մեթոդականներ: Ընդհանուր աշխատանքային ստաժը կազմում է 32 տարի, որից 11 տարի` մանկավարժական, 4 տարի` վարչական: Քոլեջում աշխատում է 2007 թվականից: ՙՀամակարգչային գործավարություն՚ առարկայական հանձնաժողովի նախագահ է 2008 թվականից:

Գործավարություն և արխիվավարության առարկայական հանձնաժողովի նախագահ

Նազիկ Ռեհանյանը 2000թ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի “Գերմաներեն լեզու և քաղաքագիտություն” ֆակուլտետը: Մասնակցել է Բաց հասարակության ինստիտուտի և Երևանի օտար լեզուների պետական ինստիտուտի կողմից կազմակերպած “Մարդու իրավունքներ” թեմայով, “Լեզվի փիլիսոփայություն” թեմայով Է.Աթայանի սեմինարներին, ուսուցիչների վերապատրաստման սեմինարին դեմոկրատական կրթության փոխանակման ծրագրի շրջանակներում, “Քայլ առ քայլ” կազմակերպության կողմից կազմակերպած “Քննադատական մտածողության զարգացումը գրելու և կարդալու միջոցով”, “Համայնքային ծառայություններ”, “Կրթություն կոռուպցիայի դեմ” սեմինարներին, Հայաստանի ավագ դպրոցի ուսումնական ծրագրերի վերամշակման և ուսուցիչների վերապատրաստման դասընթացին, DAAD-ի Հայաստանի Ֆրանսիական համալսարանում ”Interkulturelle Kommunikation”, “Kommunikative Lehrmethoden” թեմաներով ամառային կուրսերին, ARLIAN հասարակական կազմակերպության “Ներկայացման հմտություններ”, “Մեծահասակների կրթություն” թեմաներով սեմինարներին, 2008թ. վերապատրաստվել է Գերմանիայի Շվեբիշ Հալ քաղաքում` “Unterrichtsprojekte für Sekundarstufe” ծրագրի շրջանակներում, IREX – ի կազմակերպած մանկավարժների վերապատրաստմանը: 2007թ. պատվոգիր է ստացել երկարատև անբասիր աշխատանքի և գործընկերության համար: Աշխատանքային գործունեության ընթացքում կազմել է ուսումնական ծրագրեր, թեմատիկ պլաններ, մասնակցել է արտա և ներքոլեջային միջոցառումներին, Հայաստանի ազգային արխիվում կազմակերպվող ցուցահանդեսներին, քոլեջի մասին հեռուստատեսային հաղորդումներին և ծավալել այլ հասարակական գործունեություն: 2001թվականից աշխատում է Երևանի պետական հումանիտար քոլեջում որպես գործավարության և արխիվային գործի, քաղաքագիտության, քաղաքացիական կրթության դասախոս: 2006 թվականից քոլեջում դասավանդում է նաև “գերմաներեն լեզու” առարկան: 2007թ. նշանակվել է գործավարություն և արխիվային գործ ամբիոնի վարիչ և հեռակա ուսուցման բաժնի վարիչ: 2008թվականից գործավարություն և արխիվավարություն հանձնաժողովի նախագահ է:


Rambler's Top100


Рейтинг Сайтов YandeG
Связь с нами: Адрес: ул. Аргутяна 1, Ереван, тел: (+374)10 239991; (+374)10 239994; (+374)10 203752; факс: (+374)10 204122; эл. почта: yschs@mail.ru

Метки: колледж, гуманитарный, гуманитарные науки, образование, специализированное образование, туризм, музыка, дизайн, студент, таможенное дело, делопроизводство, таможня, переводы, гостиничное дело, Армения, обучение в Армении, обучение в Ереване, Ереван, активности, кукольный театр, тур, туры, Республика Армения

Проект и авторское право © Cold^fire 2008-2024



Yahoo bot last visit powered by MyPagerank.Net Msn bot last visit powered by MyPagerank.Net