Ֆրանս – գերմաներեն լեզուների
և խոսքի մշակույթիամբիոն

Ֆրանս – գերմաներեն լեզուների և խոսքի մշակույթի ամբիոնը ստեղծվել է 1991թ-ին: Ուստի այդ թվից ի վեր ֆրանսերեն և գերմաներեն լեզուների ուսուցանումը արմատացել է քոլեջում և շարունակում է զարգանալ: Ամբիոնում դասվանդվում են գործնական և տեսական ֆրանսերեն և գերմաներեն. ընթերցանություն, քերականություն, բանավոր խոսք, թարգմանության տեսություն, երկրագիտություն առարկաները: Ավանդական մեթոդներին զուգահեռ կիրառվում են արդի ինտերակտիվ մեթոդները: Մեր դասախոսների կողմից օգտագործվող ձեռնարկները մեծ մասամբ մշակված են եվրոպական ժամանակակից մեթոդիստների կողմից և պարունակում են կենդանի խոսքը զարգացնող, շփումն ապահովող նյութեր, որոնք զուգորդվում են ձայներիզներով և արդյունավետ են դարձնում դասապրոցեսը: Բացի դրանից քոլեջի գրադարանը զինված է Ֆրանսիայի և Գերմանիայի գրականությանը, արվեստին և պատմությանը առնչվող հարուստ գրականությամբ, ինչպես նաև պարբերական մամուլով, մասնավորապես  ՙMon Ami՚,  ՙJournal des enfants՚:
Հարուստ ձայնադարանից բացի, ամբիոնում կա նաև հարուստ ֆիլմադարան, որը կազմված է ադապտացված ֆիլմերից, որոնց վերլուծությունը և մշակումը կատարվել է ամբիոնի դասախոսների կողմից: Ամբիոնի տուրիզմի և մաքսավարության մասնագետների կողմից կազմվել են եռալեզվյան մասնագիտական բառարաններ:
Ամբիոնի դասախոսները տարիներ շարունակ մասնակցում են բազմաթիվ միջազգային թրեյնինգների` ՙՏԱՍԻՍ՚-ի, ՙՔայլ առ քայլ՚-ի, ՙGTZ՚-ի, ՙIREX՚-ի ծրագրերին, ֆրանսիական դեսպանատան և ՙֆրանսերեն դասավանդողների միության միջազգային ասոցացիա՚յի կողմից կազմակերպվող ամենամյա վերապատրաստման սեմինարներին, որոնք վարում են Ֆրանսիայի տարբեր քաղաքների համալսարաններից հրավիրված լավագույն մասնագետները: Բացի դրանից ամբիոնի երկու դասախոս` Ռ.Ավետիսյանը և Ա. Քարտաշյանը, վերապատրաստման կուրսեր են անցել Ֆրանսիայում, իսկ գերմաներենի դասախոսները` Գերմանիայում: Ամբիոնը սերտ համագործակցում է ՙALLIANCE FRANCAISE՚ միջազգային կազմակերպության հետ` մասնակցելով բազմաթիվ մրցույթների, օլիմպիադաների, ընթացիկ կազմակերպչական աշխատանքներին:

Ամբիոնի գործունեությունը

Ուսումնամեթոդական աշխատանքներ

Այս տարիների ընթացքում մշակվել են բազմաթիվ ուսումնածրագրային և մեթոդական փաստաթղթեր բոլոր ասպեկտներով, ինչպես նաև չափորոշիչներ, որոնք պարունակում են մատուցվող գիտելիքների մանրակրկիտ նկարագրությունները, թե ինչ պետք է իմանա և կարողանա անել ուսանողը յուրաքանչյուր տարվա և յորաքանչյուր առարկայի ուսումնասիրության արդյունքում: Դաս առ դաս մշակվել է ՙՊոպովա Կազակովա՚ դասագիրքը` որպես տարբերակված ուսուցման ձեռնարկ, որի հիման վրա էլ մշակվել են նաև գնահատման ռուբրիկները: Արդեն քանի տարի է, ինչ տարվում է հատուկ կազմված գրաֆիկով լրացուցիչ աշխատանքներ թույլ ուսանողների հետ: Այդ պարապմունքների ընթացքում ձեռքբերված գիտելիքները ստուգելու համար առաջին կիսամյակի ավարտին անց են կացվում թեստեր, որոնց արդյունքները թույլ են տալիս պատկերացում կազմել ուսանողի առաջընթացի մասին: Ամբիոնը պատրաստել է դիդակտիկ նյութեր, քերականական նյութեր, ինտերակտիվ մեթոդների, երկրագիտության և տուրիզմի վերաբերյալ պլակատներ և սխեմաներ, մաքսային փաստաթղթերի նմուշներ:
Կազմվել են օրացուցային - թեմատիկ պլաններ և մոդուլային թեստեր: Ամեն տարի կազմվում է ամբիոնի աշխատանքային պլան, ֆրանսերեն և գերմաներեն լեզուների միամսյակի պլան, նշանակվում են ամբիոնում տարբեր աշխատանքներ տանող պատասխանատու անձինք, կազվում է ամբիոնի վարիչի դասալսումների և փոխադարձ դասալսումների գրաֆիկ, անց են կացվում կուրսային աշխատանքներ երկրագիտություն, տուրիզմ, մաքսավարություն առարկաներից, կազմվում է մեթոդական աշխատանքի պլան, կազմվել են ընթացիկ և պետական քննությունների տոմսեր և հարցաշարեր, միջամբիոնային կապերի պլան, անցկացվում են ամբիոնի նիստեր, երիտասարդ դասախոսների հետ անցկացվել է հարցազրույց, մշակվել են առաջնահերթ կատարվելիք աշխատանքները, կազմվել է մեթոդական աջակցության պլան, դասախոսները մասնակցում են այլ ամբիոնների կազմակերպած սեմինարներին:

Արտալսարանային աշխատանքներ

Ուսանողների հետ տարվել է նաև արտադասարանական աշխատանքներ` անցկացվել են երգի փառատոներ, ֆրանսիացի դասականների երկերի բեմականացում, Հայաստանում Ֆրանսիայի տարվա շրջանակներում անց են կացվել մի շարք միջոցառումներ, որոնց մեր դասախոսները հաղորդակից են դարձրել քոլեջի ուսանողներին: Բոլոր դասախոսները պարբերաբար խմբեր են տանում ֆրանսիական դեսպանատուն` նախօրոք պատվիրված ֆիլմեր դիտելու, որոնք զուգորդվում են հետագա քննարկումներով: Մշտապես կազմակերպվում են միջոցառումներ նաև գերմաներենով:
Ամբիոնը մասնակցել է Նոր տարվա դիմակահանդեսներին, ԵՊՀՔ-ի 120ամյակին նվիրված միջոցառման կազմակերպմանը, ԵՊՀՔ-ի 125ամյակին նվիրված պատի թերթի պատրաստմանը, արտալսարանային աշխատանքներին, Եվրոպական լեզուների օրվան, թերթերի ընծայմանը, Թարգմանչաց տոնին:
Ամբիոնում աշխատանք է տարվում կրեդիտային համակարգով ուսուցման անցնելու ուղղությամբ:
Ֆրանս – գերմաներեն լեզուների և խոսքի մշակույթի ամբիոնի կողմից դասավանդվող գիտակարգերն են.

1.    Ֆրանսերեն լեզու
2.    Գերմաներեն լեզու
3.    Ֆրանսերեն լեզու (ընթերցանություն)
4.    Ֆրանսերեն լեզու (գրավոր խոսք)
5.    Ֆրանսերեն լեզու (բանավոր խոսք)
6.    Գերմաներեն լեզու (ընթերցանություն)
7.    Գերմաներեն լեզու (գրավոր խոսք)
8.    Գերմաներեն լեզու (բանավոր խոսք)
9.    Գերմաներեն լեզվի տեսություն
10.    Երկրագիտություն (Ֆրանսիայի և Գերմանիայի)
11.    Թարգմանության տեսություն (ֆրանսերենով և գերմաներենով)
12.     Գերմաներեն լեզվի դասավանդման մեթոդիկա
13.    Համեմատական տիպաբանություն (գերմաներենով)
14.    Երկրորդ օտար լեզու (գերմաներեն)
15.    Երկրորդ օտար լեզու (ֆրանսերեն)
16.    Գործնական թարգմանություն ֆրանսերենով
17.    Գործնական թարգմանություն ռուսերենով (ֆրանսիական խմբերի համար)
18.    Գործնական թարգմանություն հայերենով (ֆրանսիական խմբերի համար)
19.    Գործնական թարգմանություն գերմաներենով
20.    Գործնական թարգմանություն ռուսերենով (գերմանական խմբերի համար)
21.    Գործնական թարգմանություն հայերենով (գերմանական խմբերի համար)



Rambler's Top100


Рейтинг Сайтов YandeG
Связь с нами: Адрес: ул. Аргутяна 1, Ереван, тел: (+374)10 239991; (+374)10 239994; (+374)10 203752; факс: (+374)10 204122; эл. почта: yschs@mail.ru

Метки: колледж, гуманитарный, гуманитарные науки, образование, специализированное образование, туризм, музыка, дизайн, студент, таможенное дело, делопроизводство, таможня, переводы, гостиничное дело, Армения, обучение в Армении, обучение в Ереване, Ереван, активности, кукольный театр, тур, туры, Республика Армения

Проект и авторское право © Cold^fire 2008-2024



Yahoo bot last visit powered by MyPagerank.Net Msn bot last visit powered by MyPagerank.Net