ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՄԲԻՈՆ

Հասարակագիտական առարկաների ամբիոնի ընդհանուր նկարագիրը
Երևանի պետական հումանիտար քոլեջի ՙՀասարակագիտական առարկաների ամբիոնը՚ (այսուհետև` ամբիոն) ստեղծվել է 1992 թվականին:
Հիմնադրման պահից մինչև 2004 թվականը ամբիոնը ղեկավարել է Մարգարիտա Միքայելի Սահակյանցը:  2004 թվականից ամբիոնը ղեկավարում է նույն ամբիոնի ավագ դասախոս, կրթության փորձագետ Մարինե Հակոբյանը:
Միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման նպատակով հաստատված ուսումնական պլանների հիման վրա ամբիոնը քոլեջի բոլոր մասնագիտությունների համար ներառում է ընդհանուր և մասնագիտական բնույթի հասարակագիտական առարկաներ:
Ամբիոնը իր առարկայաշարով սպասարկում է քոլեջի 8 մասնագիտությունները, սակայն ուղղակիորեն պատասխանատու է ՙմիջազգային տուրիզմ, հյուրանոցային գործ և համակարգիչ՚, ՙթարգմանություն, մաքսային գործ և համակարգիչ՚ մասնագիտությունների  համար:
Մասնագիտական հիմնական կրթության ուսումնամեթոդական հիմքը
Ամբիոնը մասնակցում է մասնագիտական չափորոշիչների մշակման, առարկայական պլանների և դրանց բովանդակության ձևավորման, ուսուցման մեթոդների ընտրության, դասապրոցեսի և ուսումնաարտադրական պրակտիկաների կազմակերպման մոդելների մշակման, դրանց իրականացման  գործընթացներին:
Առաջնային համարելով աշխատաշուկայի պահանջարկը, պետության կողմից կոնկրետ աշխատակցին ներկայացվող մասնագիտական պահանջները` ամբիոնային առարկաների և մասնագիտությունների բովանդակությունը ձևավորվում է դրանց հիման վրա, ինչպես նաև ուսումնասիրվում է միջազգային առաջավոր փորձը, ընդհանրացվում` հայրենականը:
Այս գործում իրենց անմիջական և գործնական աջակցությունն են բերում ամբիոնի մասնագետ դասախոսները, որոնց գերիշխող մասը հրավիրված մասնագետներ են, իրենց տեղն ու դերն ունեն գործարար աշխարհում կամ պետական ծառայության համակարգում:
Ամբիոնն աշխատում է  ակտիվ համագործակցության և սոցիալական գործընկերության սկզբունքով, որը դրսևորվում է դասախոսական  և ուսանողական համակազմի հետ  գործատուների, արվեստագետների, պաշտոնյաների հանդիպումներ կամ մասնագիտական քննարկումներ անցկացնելու, նրանց մասնակցությամբ բաց դասեր կամ գործնական պարապմունքներ կազմակերպելու, ինչպես նաև համատեղ միջոցառումներ իրականացնելու ձևով:
Ամբիոնի անդամների, քոլեջի մյուս ամբիոնների և մեթոդական խորհրդի, ինչպես նաև գործընկերների հետ համատեղ աշխատանքի և նրանց խորհրդատվության արդյունքում վերանայվել կամ մշակվել են մի շարք ուսումնամեթոդական նյութեր, փաստաթղթեր, որոնց հաջողված գործարկումը լայն հնարավորություններ է ստեղծում այսօրվա ուսանողների համար, որպեսզի վաղվա աշխատաշուկայում իրենց ճանապարհն անցնեն և արժանի զբաղվածություն ունենան:
Ամբիոնային առարկաները դասավանդվում են ինտերակտիվ մեթոդներով` կիրառելով թե՛ ֆորմալ, թե՛ ոչ ֆորմալ ուսումնառության հնարավորությունները: Ամբիոնային  առարկաների դասավանդման լսարանային ուսուցման ծավալները կազմում են 65% (տեսական և գործնական), իսկ 35%-ը` ուսումնական կամ արտադրական պրակտիկաների, ինչպես նաև ինքնուսուցման (ուղղորդված և ազատ` կամընտրական հետազոտության) միջոցով:
Ամբիոնը պատասխանատու է մաքսային գործի և ՙսպասարկման կազմակերպման մասնագիտություններով մասնագետների պատրաստման համար:
Ուսումնաարտադական կամ նախադիպլոմային պրակտիկաները
Գիտակցելով, որ քոլեջի շրջանավարտի մրցունակությունը աշխատաշուկայում կարող է ապահովվել  նրա գործնական գիտելքիների ու հմտությունների ծավալի առկայության դեպքում, ամբիոնը առանձնակի ջանքեր է ներդնում հատկապես ուսումնաարտադրական պրակտիկաների կազմակերպման մեթոդների ընտրության, դրանց իրատեսականությունն ու  գործարկումը ապահովելու համար:
Զբոսաշրջության և մաքսային սպասարկման ոլորտների մասնագիտությունների համար ուսումնաարտադրական պրակտիկաները կազմակերպվում  են ուսումնառության ամբողջ ընթացքի համար` յուրաքանչյուր ուստարվա համար հիմք ընդունելով համապատասխան  ծառայության կոնկրետ սպասարկման բնագավառը: Պրակտիկաների անցկացման համար պայմանագրեր են կնքվել Հայաստանում գործող գրեթե բոլոր հյուրանոցների (այդ թվում` մարզային), մի շարք զբոսաշրջային կազմակերպությունների, արտահանում և ներմուծում կամ մաքսային ձևակերպումներ կատարող կազմակերպությունների հետ, մասնավորապես` բրոկերային ծառայությունները և այլն:
Որպես ինքնուրույն և գործնական աշխատանքի ձև, 2006 և 2008 թվականներին ուսանողների կողմից անցկացվել է  զբոսաշրջային գործակալությունների, թանգարանների, հյուրանոցային համալիրների գործունեության իրավական հիմքերի պահպանման, ինչպես նաև այդտեղ աշխատող անձանց զբաղվածության ծավալների և աշխատանքային նկարագրի դիտարկման մոնիթորինգ: Աշխատանքները կատարվել են հասարակական հիմունքներով, իսկ արդյունքները տրամարդվել են մեր սոցիալական գործընկերներին:
Միջոցառումները, ծրագրերը
Հիմնադրման օրվանից ամբիոնը մասնակցել է տարբեր հանրապետական, միջազգային և քոլեջային ծրագրերի: Կարևորներից են`
Համահայկական խաղերի սպասարկում (խմբերի ուղեկցում, տեխնիկական աջակցություն, ճանաչողական նյութի տրամարդում և այլն) ՀՀ մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով,
”Մեկ ազգ, մեկ մշակույթ” համահայկական փառատոնի սպասարկում (խմբերի ուղեկցում, տեխնիկական աջակցություն, ճանաչողական նյութի տրամարդում և այլն) ՀՀ մշակույթի նախարարության և համանուն հիմնադրամի առաջարկով,
ՙՀայրենիք- Սփյուռք՚ վեհաժողովի սպասարկում (տեխնիկական աջակցություն, օժանդակ ծառայությունների սպասարկում)` ՀՀ արտաքին գործերի նախարարության առաջարկով,
2005թվականին` մասնակցություն Հայաստաանի Երրորդ Հանրապետության խորհրդարանի 15-ամյակին նվիրված “Պառլամենատարիզմը Հայաստանում՚” թեմայով ուանողական գիտական մրցույթին` ՀՀ ԱԺ հայտարարության հիման վրա.
2007-2008թթ. մասնակցության ՀՀ ԱԺ և ՀՀ նախագահական ընտրությունների գործընթացին` “Դու տեղյակ լինելու իրավունք ունես՚” երիտասարդական ճանաչողական շարժման շրջանականերում (մատչելի իրազեկում ընտրական գործընթացներում ընտրողի իրավունքների և պարտականություններին)
Մեծահասակների կրթություն կամ լրացուցիչ կրթություն
Վերապատրաստումները ամբիոնում.
Քոլեջի և ամբիոնի գիտամանկավարժականի կազմի  մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակը, ինչպես նաև բարեփոխումներին մասնակից և իրազեկ լինելու ձգտումը հնարավորություն է տալիս մասնակցել նաև այլ ծրագրերի: Ամբիոնի  դասախոսներից յուրաքանչյուրը  ոչ միայն ինքն է մասնակցել տեղական կամ  միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված դասընթացների, խորհրդաժողովների, վերապատրաստումների, այլև հանդես է եկել զեկուցողների, դասավանդողների կամ առնվազն կազմակերպողների դերում:
Վերջին երկու տարվա ընթացքում ամբիոնն իրականացրել է էքսկուրսավարների վերապատրաստման 2 պետական ծրագիր: Այդ իրավունքը քոլեջը ձեռք է բերել մրցութային հիմունքնով: 1-ինը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության  և ՙDVV international՚ Երևանյան գրասենյակի “ՙԴասավանդողների վերապատրաստում” ծրագրի շրջանակում և ուղղված էր զբոսաշրջություն դասավանդողներին, իսկ 2-րդը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության “Զբաղվածության ծառայություն՚” գործակալության ՙգործազուրկների վերապատրաստում՚ ծրագրի շրջանակում, որն արդեն անցկացվել է երկու անգամ:
Համագործակցությանն ուղղված քայլերը շարունակվում են …
Մենք ու  մենք…
Քոլեջը հոգում է նաև ուսանողների հետաքրքիր և արդյունավետ ժամանցի մասին…
1993 թվականից ամբիոնին կից գործում է քոլեջային “Անահիտ՚” պատմամշակութային ակումբը: Ակումբի նպատակն է ուսանողներին ծանոթացնել Հայաստանի պատմությանը, մշակույթին, պատմամշակութային հուշարձաններին ու կոթողներին, բնությանը, աշխարհագրական առանձնահատկություններին, արվեստին, ազգային և հոգևոր արժեքներին: Ակումբն իր գործունեությամբ նպաստում է ուսանողների արժեքային համակարգի ձևավորմանը, նրանց ծանոթացնում է երկրի նյությական և հոգևոր մշակույթի հետ, ստեղծում է հետաքրքիր և ինքնատիպ զբոսաշրջային երթուղիներ, փաթեթներ` զբոսաշրջության մի շարք ոլորտների`ճանաչողական, էկզոտիկ, էկոլոգիական, առողջապահական և այլն: 1993թվականից մինչև 2003 թվականը ակումբը ղեկավարել է ամբիոնի դասխոս, մակավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ակումբի նախագահ Սամվել Մալխասյանը:
2005 թվականից ակումբը ղեկավարում է Գոհար Մալխասյանը:

1997թվականի օգոստոսի 25-ից սեպտեմբերի 4-ը ամբիոնի “Անահիտ” պատմամշակությաին ակումբը մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարության հայ- վրացական երիտասարդական “Հավուց թառ” ծրագրին, որի արդյունքւոմ մաքրվել և բարեկարգվել է միջնադարյան Հավուց Թառ վանական համալիրի տարածքը, մաքրվել, ոչնչացումից փրկվել են խաչքարեր և համալիրի այլ դետալներ: Ծրագիրը ղեկավարել է ակումբի նախագահ Սամվել Մալխասյանը:
1998 թվականին քոլեջի ուսանողները Վրաստանի Արմազի հնավայրում  մասնակցել են վրաց- հայկական ուսանողական ծրագրին: Հայ և վրացի ուսանողները մասնակցել են հնագիտական պեղումների, ծանոթացել այդ երկրի պատմությանն ու մշակույթին: Հայկական խումբը ղեկավարել է ակումբի նախագահ Սամվել Մալխասյանը:

1999 թվականին քոլեջի “Անահիտ” պատմամշակութային ակումբի ջանքերով, “Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն՚” ՀԿ- ի հովանավորությամբ իրականացվել  է հայ – շվեյցարական ”ՙՆեղուցի վանք՚” ծրագրը: Ծրագրի նպատակն էր երիտասարդներին ծանոթացնել հայկական մշակույթին, ազգային սովորույթներին ու բարքերին, բարեկարգել համալիրի տարածքը, ձևավորել մշակութային երկխոսություն հայ և եվրոպացի երիտասարդների միջև:
Ի դեպ
Ակումբը նպաստում է Մարդակերտման ու Հայակերտման գործին.
ակումբային ծրագրերին մասնակից յուրաքանչյուր մարդ կարող է իր մեջ բացահայտել ճանաչող, ուսումնասիրող, վերլուծող, գնահատող, կիրառող  և նպատակասլաց Մարդուն:

“Հասարակագիտական առարկաներ” – ի ամբիոնի կողմից դասավանդվող գիտակարգերն են.
1.    Հայ պատմաճարտարապետական հուշարձաններ
2.    Զբոսաշրջության և հյուրանոցային գործի պատմություն և աշխարհագրություն
3.    Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում
4.    Զբոսաշրջության սպասարկման կազմակերպում
5.    Մարկետինգը տուրիզմում և հյուրանոցային գործում
6.    Էքսկուրսիաների սպասարկման կազմակերպում
7.    Հաշվապահական հաշվառում և ֆինանսներ
8.    Հյուրանոցային և զբոսաշրջության գործաբանություն
9.    Ֆիզիկական կուլտուրա
10.    Պատմություն
11.    Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր
12.    Նախնական զինվորական պատրաստվածություն
13.    Իմաստասիրության և կրոնի հիմունքներ
14.    Տրամաբանության հիմունքներ
15.    Իրավագիտության հիմունքներ
16.    Միջազգային իրավունք
17.    Պետության և իրավունքի տեսություն
18.    ՀՀ իրավապահ մարմիններ
19.    ՀՀ օրենսդրության հիմունքներ
20.    Էթիկետի հիմունքներ
21.    Բարոյագիտության և գեղագիտության հիմունքներ
22.    Տնտեսագիտության հիմունքներ
23.    Մենեջմենթի հիմունքներ
24.    Կառավարման հիմունքներ
25.    Ձեռնարկությունների կառավարում
26.    Քաղաքագիտության հիմունքներ
27.    «Մաքսային գործ» մասնագիտության ներածություն
28.    Մաքսային գործի կազմակերպչաիրավական հիմունքներ
29.    Մաքսային գանձումներ և վճարումներ
30.    Սպասարկման կազմակերպում
31.    Մաքսային ձևակերպումների ընթացակարգ
32.    Մաքսային պատասխանատվություն



Rambler's Top100


Рейтинг Сайтов YandeG
Связь с нами: Адрес: ул. Аргутяна 1, Ереван, тел: (+374)10 239991; (+374)10 239994; (+374)10 203752; факс: (+374)10 204122; эл. почта: yschs@mail.ru

Метки: колледж, гуманитарный, гуманитарные науки, образование, специализированное образование, туризм, музыка, дизайн, студент, таможенное дело, делопроизводство, таможня, переводы, гостиничное дело, Армения, обучение в Армении, обучение в Ереване, Ереван, активности, кукольный театр, тур, туры, Республика Армения

Проект и авторское право © Cold^fire 2008-2024



Yahoo bot last visit powered by MyPagerank.Net Msn bot last visit powered by MyPagerank.Net